😃Արեգ Երանոսյանի բլոգ😃

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-6 դասարան

Month: Դեկտեմբերի 2023 (Page 1 of 2)

Պատմություն «Թագավորության հզորացումը»

Իշպուինի արքան։ Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի-Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

Երկրի հզորացումը Մենուա արքայի օրոք։ Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Դրան նպաստեց երկրի տնտեսական առաջընթացը։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։
Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի դառցավ այդ, իսկ պատճառով ստիպեց  Հայասատանին համախմբվել մեկ միասնական պետության մեջ։

2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։
Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումներն էին՝ ռազմակն բարեփոխումները, կրոնական բարեփոխումների և սեփական սեպագրերը ստեղծունը։

3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։
Ես իտեմ Արդինի-Մուսասիրի մասին, որ այն միաորվել Վանի  թագավուրությանը և դարձել էր գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։
«Շամիրամի ջրանցքը» կառուցվել է Մենուա արքայի օրոք։

5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։
Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատել Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք, նա նաև վերահսկողություն է սահմանել Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։

Մաթեմատիկա առանց բանաձևերի հաշվետվություն

Մաթեմ ա․բ․-ի հղում

 

Մաթեմ ա․բ․ տարբեր խնդիրներ

Կենդանիներ

Փիղը հինգ անգամ ծանր է գայլից: Գայլը ուտում է հինգ անգամ քիչ փղից: Փիղը օրեկան ուտում է այնքան, ինչքան կշռում է գայլը`40կգ: Որքան է փղի քաշը:
40 x 5 = 200

 

Մարդ
Մարդու ուղեղը բաժանվում է 4 մասի: Ամեն մասում կա մոտավորապես 20 արյունատար երակ: Քանի արյունատար երակ կլինի 3/4 մասում:
20 x 3 = 60

 

Սպորտ
Հասուն մարդու մոտ, երբ նա լինում է անշարժ, նրա սրտի բաբախյունը հասնում է 70 զարկի/րոպեում: Երբ նույն մարդը վազում է, նրա սրտի բաբախյունը հասնում է մինչև 90 զարկի/րոպեյում: Քանի բաբախյուն կանի մարդու սիրտը մեկ ժամում:
60 x 70 = 4200
60 x 90 = 5400

 

Ֆուտբոլասերների համար
Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:
2 x 12 = 24 իր հաշվարկով
1 x 12 = 12 Իրականում

 

Խոհանոցային
Գաթա պատրաստելու համար Մանեին հարկավոր էր 2կգ ալյուր և 1 ձու: Մեկ գաթան հերիքում էր միայն 5 հոգուն: Մանեին հյուր են գալիս 45 հոգի: Քանի կգ ալյուր է և ձու է հարկավոր Մանեին պատրաստելու իր գաթան:
45 / 5 = 9
9 x 2 = 18
9 x 1 = 9

Նորաձևություն
Նորաձևը անցյալ տարի կարեց դեղին գույնի շոր և օգտագործեց 20մ կտոր: Այս տարի նորաձևը փորձում է կարել կարմիր շոր, որի համար նրան անհրաժեշտ է միայն անցյալ տարվա կտորի 20%-ը: Ինչքան կտոր և թել օգտագործեց նորաձևը, եթե թելի երկարությունը անցյալ տարվա կտորի 10%-ն է:
20 x 20 / 100 = 4Մ կտոր
10 x 20 / 100 = 2
 թել

 

Մեքենա
Մեքենան գնում էր Երևան-Գյումրի ճանապարհով: Ճանապարհի արագության արգելափակումը 70կմ/ժ-ն է: Մեքենան խախտում է արգելափակված արագությունը և տուգանվում 30.000դր-ով: Յուրաքանչյուր 1կմ ավել խախտում անելու համար տուգանում են 1000դր-ով: Քանի կմ/ժամ է եղել այդ պահին մեքենայի արագությունը:
30.000 / 1.000 = 30
70 + 30 = 100

 

Համակարգչային խաղեր

Արմանին նվիրեցին նոր համակարգչային խաղ: Խաղում դու պետք է վազեիր 50 կմ, այնուհետև 100կմ ավտոմեքենա պետք է վարեր: Արմանը վազում էր 5կմ/ժ արագությամբ, իսկ ավտոմեքենայով նա գնաց 100կմ/ժ արագությամբ: Քանի րոպե հետո նա կավարտի խաղը:
50 / 5 = 10
100 / 100 = 1
10 + 1 = 11

 

Երեխաներ

Երեխան օրեկան պետք է ճաշեր միանգամից արթնանալուց հետո և 3 ժամը մեկ, իսկ քներ ժամը 9-ին: Այսօր նա արթնացավ ժամը 12:00-ին: Քանի անգամ նա ճաշեց այսօր:
12 = 1
3 + 12 = 15 = 2
3 + 15 = 18 = 3
3 + 18 = 21 = 4

Մաթեմ ա․բ․ խնդիրներ

1․ Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնուն է 560կմ։

392 կմ․

2․ Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։

10 և 50

3. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 16 տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ։ Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում։

46

4․  Բազմահարկ շենքի տակ՝ առաջին հարկից երկու հարկ ներքև, ավտոկայանատեղ կա։ Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ։

9

5․ Երկու եղբայր ցանկանում էին գնել խաղալիք: Առաջին եղբորը խաղալիքը գնելու համար չէր հերիքում 300 դրամ, իսկ երկրորդ եղբորը՝ 200 դրամ: Երբ նրանք միավորեցին իրենց փողերը, պարզվեց, որ խաղալիքը գնելու համար չի հերիքում 60 դրամ: Պարզել, թե որքա՞ն արժեր խաղալիքը։

560

6․ Զամբյուղում ինչ-որ քանակությամբ խնձոր կար: Երբ դրա քանակը կրկնապատկեցին և ավելացրեցին ևս 5 խնձոր, զամբյուղում խնձորների թիվը դարձավ 33: Գտնել, թե սկզբում քանի խնձոր կար զամբյուղում:

14

7․ Խանութպանը պետք է 28 մետր ժապավենը բաժանի 2 կտորի այնպես, որ կտորներից մեկը մյուսից 8 մետրով երկար լինի: Կտորներից յուրաքանչյուրը քանի՞ մետր կստացվի:

20-8=20, 20:2=10, 10+8=18, առաջին կտոր 10մ․ երկրորդ կտոր 18մ․

1.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.jpeg

8=90

2.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

80

4.

Три логические задачи с числами, которые 9 из 10 людей не могут решить за 3  минуты :: Инфониак

80

7.

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.jpeg

31

Մաթեմ ա․բ լուցկիներով խնդիրներ

Լուցկիներով խնդիրներ

Մաթեմ ա․բ․

1. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը 143 է: Գտեք այդ թվերի գումարը:

11,13

2. Գտեք այն երկնիշ թիվը, որը 5 անգամ մեծ է  իր միավորների կարգում գրված թվանշանից։

25

3. Անին հաշվեց 1-ից 12 զույգ թվերի գումարը, իսկ Բաբկենը հաշվեց 5-ից 13 կենտ թվերի գումարը։ Ու՞մ մոտ ավելի մեծ արդյունք ստացվեց։

Անի- 2,4,6,8,10,12= 42

Բաբկեն- 5,7,9,11,13= 45

4. Մարին ուներ 12 հավ։ Հավերի կեսը ամեն օր մեկ ձու էր ածում, իսկ մյուս կեսը ամեն երկրորդ օրն էր մեկ ձու ածում։ Չորս շաբաթում բոլոր հավերը միասին քանի՞ ձու կածեն։

6×7= 42

7×4=28

42×4= 168

168:2= 84

168+84= 252

5. Գրատախտակին գրված տասանիշ 2456087130 թվից ձախից հաշված ջնջեցին կենտ համարի կարգերում գրված թվանշանները։ Այնուհետև ստացած հնագնիշ թվի համար նույն գործողությունը կրկնեցին։  Եվս մեկ անգամ այդ գործողությունը կատարելուց հետո գրատախտակին մնաց միանիշ թիվ։ Գտե՛ք այդ թիվը:
1

6. Տասներկու հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 բնակիչ։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը երկուսով շատ է նախորդ հարկի բնակիչների թվից։ Այդ շենքը քանի՞ բնակիչ ունի։

156

7. Աննան մի թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հետո հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի, ստացավ 9։ Ի՞նչ թիվ էր մտապահել Աննան։

8

8. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ կամ լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 15 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 10 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:

6

9. Դահլիճում կա այնքան շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։ Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։

20

10. «Պիցցա» ռեստորանն իր հաճախորդներին առաջարկում է․«Գնեք մեկ մեծ պիցցա 12 դոլարով և ստացեք երկրորդը կես գնով»: Օգտվելով առաջարկից որքա՞ն գումար պետք է վճարի հաճախորդը 5 մեծ պիցցա գնելու համար։

12×5= 60

6×5= 30

60+30=90

Բնագիտություն «Առաջին կիսամյակի հաշվետվություն»

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։

Բնագիտության հղում

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու՞։

Ես մասնակցել եմ բնագիտական փորձերի նախագծին ինձ այն դուր եկավ որովհետև ես տեսա թե նիչպես  է ջուրը անձերռոցիկի միջոցով տեղափոխվում մյուս բաժակ։

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։

Ես կկարողանամ օգտագործել ստացածս օրինակ՛ ես քայլելուց եմ և տեսնում եմ մեքենա  որը շարժվում է ուրիշ տեղ և ինձ հարցնեն ինչ երևույթ եղավ ես կասեմ շփման երեևույթ յ այլ։»

4.Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր):

սեպտեմբեր-1, 2

հոկտեմբեր-1-2

նոյեմբեր-1-2

դեկտեմբեր-1-2

5. Ո՞ր ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Շփումը և Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Top 10 ուտելիքները

Ձուկ

Գազար

Կարագ

Հազար

սոխ

ընկույզ

մեղր

տանձ

հավի միս

լիմոն

 

Հանս Քրիստիան Անդերսեն. «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Read More

Մայրենի «Գործնական աշխատանք»

21. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:

Հայ-Հայաստան

դպիր-դպրոց

այգի-այգեստան

հնոց-հնություն

Read More

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն