😃Արեգ Երանոսյանի բլոգ😃

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-6 դասարան

Category: Հեռավար-առցանց ուսուցում

Շաշ հյուրը

 

Շաշ հյուրը 

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

  • Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

  • Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Read More

Աշուն ․ Հ․ Սահյան

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

 

 

Աշուն Հ․ Թումանյան

Աշուն

Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բունը։

Read More

Մաթեմատիկայի ինքնաստուգում

⦁ Պատմի՛ր  «48» թվի մասին:

⦁Միանիշ է, երկնիշ է​
 Զույգ է, կենտ է​
⦁ Հարևան թվերն են՝   47, 49   ​
⦁ Հաջորդող թիվն է ՝  ​49
⦁ Նախորդող թիվն է՝   ​47
⦁ Մեծացրո՛ւ 10-ով.​58
⦁ Մեծացրո՛ւ 30-ով.​78
⦁ Փոքրարցո՛ւ 20-ով.​28
⦁ Փոքրացրո՛ւ 40-ով.​8

⦁ Գրի՛ր 5 երկնիշ կենտ թիվ:

55, 23,41, 37,69

Read More

Ինչ կլիներ, եթե երկնքից ծիծաղ թափվեր

Լինում է,  չի լինում մի անսովոր տղա է լինում։ Նա շատ էր ցանկանում, որ անձրև գա, այն էլ՝ կախարդական, ծիծաղկոտ անձրև։ Ու հանկարծ անձրևը տեղաց։ Այդ անձրևը տարբերվում էր սովորական անձրևներից նրանով, որ շատ ծիծաղելի էր։ Տղան առավոտյան կաթիլները հավաքում էր ու լցնում էր փրփրաջրի մեջ, հետո փչում էր, որ բոլոր տխուր մարդիկ ուրախանային։

Հ․ Թումանյան «Գետակը»

Ի՞նչ կլիներ, եթե քնկոտ արևը առավոտյան չարթանանար


Լինում է,  չի լինում մի մարդ  է լինում։ Էս մարդը առավոտյան դուրս էր ելնում և ասում․
-Ինչու՞ արևը դուրս չի եկել,  այսօր պետք է արևը  ծագեր։Արև՛, մի քիչ դուրս արի,  որ մենք բոլորս ուրախանանք։Մենք անհամբեր  քեզ ենք սպասում։
Եվ այդպես  արևը դուրս եկավ։ Ու բոլոր մարդկանց ուրախացրեց։ Բոլոր երեխաները  ուրախացան, սկսեցին  գնդակով խաղալ  ու վազվզել

Ես կարողանում եմ

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն