😃Արեգ Երանոսյանի բլոգ😃

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-6 դասարան

Month: Ապրիլի 2022 (Page 1 of 2)

Քաղաք որտեղ սկսվում է ամեն ինչ շ տառով

Մի անգամ Արամը պտտվեց ամբողջ մոլորակով և հայտնվեց մի քաղաքում, որտեղ բոլոր բառերը ասում էին Շ տառով։

Ես ասացի․

-Բարև ։

Նա ասաց․

—Ոչ , դու սխալ ես ասում, ոչ թե բարև, այլ շբարև , լա՞վ։

—Եղավ ,լավ։ Այդ ի՞նչ տարօրինակ է հնչվում — շբարև։ Մի օր նա գնաց, որ բնակարան վարձի և ապրի այնտեղ,  ասաց․

—Շբարև, որքան արժե բնակարանը։

—Է՜լի շփոթեցիր ,այդ բոլորը շ տառով պետք է ասես։

—շլավ։

—Շորքա՞ն շդրամ է։

—Շվաթսուն դոլար

—Շլավ

Այնտեղ ձանձրալի էր, նա տեսավ պատին կախված նկարները, որոնք բոլորը շ-ով էին սկսվում,  օրինակ՝ շզենք։ Նա դուրս գնաց և ամենաթանկ տունը տեսավ ,որի անուն Շշտուն էր ։Նա հեռացավ և փորձեց փոխել նրանց ,բայց չկարողացավ և այդպես էլ նրանք մնացին Շ-տառի հույսին։ Բայց նրանց դրոշն էր շդրոշը։

Ասորիների համայքի մասին

Ասորիներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն:  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ասորի բնակչության զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել։ Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։  Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Ասորիները Հայաստանում ապրում են  Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում, Արզնիում, Վերին Դվինում։Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մոտ 2400 բնակիչներից 2000-ը ասորի են։Ապրում են ասորական ավանդույթներով, իրենց երգ ու տաղով։ Հայերից աղջիկ հարս են տանում, իրենց աղջիկներին էլ հարս ուղարկում հայ ընտանիք։։ Ասորիները Վերին Դվինում հիմնականում հողագործությամբ են զբաղվում։

Русский язык Весна

Весна

Однажды пришли трое разбойников из зимы в весну, чтобы уничтожить весну, но слуги весны не позволили им. Весна победила и стала лучшей погодой на планете. Пришел бог весны, он устранил зимнюю нечисть.

Հեռախոսի գանգատը

Գիտե՞ք, որ հեռախոսն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: Ես այսպես չեմ դիմանա հերիք է, անընդհատ ինձ վերցնում և ազատ ժամում խաղ եք խաղում, իմ էներգիան անտեղի ծախսում եք, ես ել չեմ միանա, մինչև որ դուք հասկանաք, որ ես ել կառող եմ բողոքել և գանգատվել, եղա՞վ։ Սրանից հետո ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպեոս պետք է ինձ հետ վերաբերվեք։ Հեռախոսը անջատեց իր լիցքավորիչը և պատժեց իր տիրոջը։ Մի օր նա հասկացավ, որ կարելի է ավելի ուշադիր լինել հեռախոսի հանդեպ։ Հեռախոսը նկատեց ու ասաց․

—Շատ շնորհակալ եմ, այ հիմա դու հասկացար, թե ինչ է գանգատը։

«Փոխեցին գլուխները» մայրենի

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

 

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր որ նա չհալվի և կարողանա փաղչի
  • Բնութագրի’ր ուսուցիչ Քերականին:

Նա շատ պահանջկոտ եր, բարկացող եր։

Read More

Ջ․ Ռոդարի «Թարս հարցեր» Մայրենի

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

ամբո□ջ-ամբողջ

եր□եք-երբեք

դար□ավ-դարձավ

ան□ամ-անգամ

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

 վատն -լավ

սովորական-անսովոր

Պարզ-բարդ

երկա~ր-կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

Read More

Զատիկը իմ ընտանիքում

Զատիկը մեր ընտանիքում | Սարգսյան Ռադիկ

Շաբաթ օրը իմ տատիկը գնաց ձու գնելու։ Գնեց և կիրակի օրը Աավոտյան գնացինք եկեղեցի ,մոմ վառեցինք  ներկեցինք , սկսեցինք կռվեցնել, իմ ձուն ուժեղ էր ,բայց պարտվեց , ես չորրորդ կամ հինգերորդ տեղը գրավեցի։ Իսկ առաջին տեղը  գրավեց իմ հորեղբայրը։ Սեղանին դրված էր բրնձով և մսով փլավ,  բանջարեղենային աղցան, տապակած ձուկ։  գնացինք իմ հորեղբոր տուն ,այնտեղ զատիկը նշեցինք միասին։

Թեստ 11-ի լինքը

թեստ 11 լինք

 

Как празднуют Пасху в США (перевести на английский)

Այսօր Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոնն է | Armlur – Լուրեր Հայաստանից

В воскресенье многие люди придут убирать свои дворы от пластиковых яиц, высасывая уши из шоколадных кроликов. Что мы должны делать, чтобы делать такие странные вещи? Языческие обряды и древние суеверия, в основном. Вот 11 причин наших любимых пасхальных традиций.

  1. ВСЕГДА ПЕСНЯ ФОРМЫ
    Все виды яиц, даже традиция украшения страусиных яиц, может восходить к древним язычникам. Легко понять, почему яйца вызывают возрождение и жизнь, поэтому связь между весной и новым ростом непродолжительна. Говорят, что в честь нового сезона люди красили яйца, дарили подарки друзьям и родным.

Զատիկը Գերմանիայում

Երկար ձմեռվանից հետո Զատիկը Գերմանական ընտանիքների համար առաջին հնարավորությունն է մաքուր օդին տոնակատարություն անցկացնելու։ Երեխաները փնտրում են Զատիկի տոնական ձվիկները, իսկ մեծահասակները զբոսնում են՝ վայելելով գարնանային մաքուր օդը։ Մի շարք ավանդույթներ կան Քրիստոնեական ամենամեծ տոնակատարությանը ուրախանալու համար, սակայն կա նաև բավականաչափ քննադատություն չափազանց շատ սպառելու վերաբերյալ։Զատիկին տոնում են Հիսուս Քրիստոսի հարությունը, սակայն այսօր ակնհայտ են հեթանոսության հետքեր ավանդույթներում։ Այսպես օրինակ ներկված ձվերը նախաքրիստոնեական ժամանակներում եղել են պտղաբերության խորհրդանիշը։ Դարերի ընթացքում Գերմանիայում ձևավորվել են բազմաթիվ տարբեր ավանդույթներ որոնցից մի քանիսը մինչ այսօր էլ շատ սիրված իմաստավորված են այնտեղ։

 

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն