😃Արեգ Երանոսյանի բլոգ😃

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-6 դասարան

Month: Մայիսի 2023 (Page 1 of 2)

Ճամփորդություն դեպի Բջնի

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոց-բերդն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Հիմնադրման ստույգ տաեթիվը հայտնի չէ, սակայն հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Միջնադարյան անառիկ ամրոց

Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից Բջնիի ամրոց-բերդը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որոնց երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է:

Read More

Հայրենագիտության տարվա ամփոփիչ հաշվետվություն

Հայրենգատիության Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Ես երրորդ ուումնական շրջանում ունեմ 15 նյութ։

Ես այս տրովա ընթացքում ունեմ 30  նյութ։

Բնագիտության ամփոփիչ հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Այո

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Թութակների մասին

Լճեր և ջրամբարներ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Լճեր և ջրամբարներ

Թութակների մասին

Հողը և կենդանի օրգանիզմները

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ծառատունկ

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

մեկ

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Կենդանիների բազմություն

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Մաթեմատիկայի 3-րդ ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը: Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։

Մաթեմատիկա

  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/՛
    Դպրոցում եմ կատարում մաթեմատիկայի դասերը
  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։
    Երկրորդ և առաջին մակարդակը, իսկ հետո քննարկում ընկեր Գրետայի հետ։
  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։
    Խաչբառ ձոն
    Հ․Թումանյան խաչբառ
  • Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։
    Հ․Թումանյանի խաչբառ
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
  • Կառաջարկեմ չափումների նախագիծ։
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծրի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
  • Կցանկանաի կատարել նոր լրացուցիչ նախագիծ ֆուտբոլիստների տարիքի համեմատության մասին։
  • Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։
  • Ինձ պետք է գալիս առօռյայում խանութ հաճախելիս, ֆուտբոլ խաղալիս չափում և հաշվում ենք ֆուտբոլի մարզադաշտը։
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։
  • Ես սիրում եմ մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին, քանի որ ավելի շատ գիտելիքներ ենք ձեռք բերում։
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։
  • Geogebra
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
  • Այո կատարել եմ
  • Տեղադրիր մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվության հղումը:
    Փետրվար ամսվա հաշվետվություն
  • Տեղադրիր մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվության հղումը:
    Մարտ ամսվա հաշվետվություն
  • Տեղադրիր մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվության հղումը:
  • Ապրիլ ամսվա հաշվետվություն
  • Տեղադրիր մաթեմատիկայի մայիս ամսվա հաշվետվության հղումը:
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    9
  • Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:
    Geogebra
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը:
    Կավելացնեի բաժանման վերաբերյալ խնդիրներ։

Հայրենագիտության Ինքնաստուգում

  1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հարավից Իրան, հյուսիսից, Վրաստան, արևմուտքից, Թուրքիան, արևելքից Ադրբեջան

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Լոռի-Վանաձոր
Տավուշ-Իջևան
Արմավիր-Արմավիր
Շիրակ-Գյումրի
Արարատ-Արտաշատ
Արագածոտնի-Աշտարակ
Կոտայք-Հրազդան
Գեղարքունիք-Գավառշ
Սյունիք-Կապան
Վայոց ձոր-Եղեգնաձոր
3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյան 186 կմ
4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագած 4090 կմ
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայք
6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիկ
7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր
8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Սյունիք
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր
10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Կոտայք,Արմավիր,Արագածոտն,Արարատ
11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Արաքս, Իրան
12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Սյունիք
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
Լոռի, տավուշ,Շիրակ
14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Հրազդան գետ Կոտայք Երևան,
Ախուրյան Շիրակ,
Արփա Վայոց ձոր,
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Արգիշտի Ա մ․թ․ա 782թ
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Գյումրին համարվում է հայրաքաղաք
Գյումրի
Լենինական
Ալեքսանդրապօլ
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Տրդաթ երկրորդ 301
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Գրիգոր Լուսավորիչը տարածել է քրիստոնեությունը Հայաստանում։
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Լմբատավանք,Հառիճավանք
20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Այո դուր եկավ։
22. Շնորհակալություն։
😃😀

Տեքստային աշխատանք «Ամենաբարձր լեռը»

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարկրանալը, թեպետև ունեթ բազում ճանապահներ: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լարցո’ւ:
  2. Վերնագրի’ր առակը:

Ամենադժվար լեռը 

  1. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:

Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են

  1. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց:

Առակը սովորեցրեց ինձ, որ  պետք է համբերատար լինել պայքարել ուզածի համար։

  1. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր:

Խորհուրդ կտամ, որ դուք պետք է ձգտեք ձեր երազանքին ու միշտ ինչ-որ բան նպատակով անեք։

  1. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Ով աշխատի, նա կուտի։

Պայքար, պայքար մինջև վերջ։

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
  • Այո ինձ այս պատմությունը դուր եկավ որովհետև  Ջանի Ռոդարին է գրել։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
  • Որովհետև նա ամենալավ մարդն էր, բայց վատ գործեր էր անում։ Դրա համար էլ միշտ վերջինն էր։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
  • Նա
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:

 

 

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն