😃Արեգ Երանոսյանի բլոգ😃

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-6 դասարան

Month: Հոկտեմբերի 2023 (Page 1 of 3)

Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն

Մխիթար Սեբաստացու կյանքն ու գործունեությունն

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։

Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։ Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։

Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին։

1. Ռադիոնյութի միջոցով ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝  Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:

Այցելելով կրթահամալիր մեզ գրավեց այնտեղի մտնոլորտը և ես դարձա սեբաստացի։

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները» նախագիծ

Նախագծի անվանումը «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները»

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ամբողջ 6-րդ դասարանցիները

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝  Լավ ճանաչել աշխարհի լավագույն խաղացող ֆուտբոլիստենրին։

Ընթացքը ՝     Քո հավանած  ֆուտբոլիստի մասին բլոգումդ պատմի՛ր և ուղարկի՛ր իմ էլ․ հասցեին՝ eranosyan-areg@mskh.am

The Best FIFA Football Awards. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդները - Interfootball

Սթիվեն Ջերարդ —  « Լիվերպուլ» ֆուտբոլային ակումի կիսապաշտպան

Սթիվեն Ջերարդը ծնվել է 1980 թվականի մայիսի 30-ին։

Նրա գոլերից մեկը

Liverpool's Steven Gerrard Converts Penalty for 100th Premier League Goal ( GIF) | News, Scores, Highlights, Stats, and Rumors | Bleacher Report

8 տարեկանից հաճախել է Լիվերպուլի մարզադպրոց։ 1998 թվականին իր նորամուտն է նշել ակումբի հիմնական կազմում, իսկ 2000 թվականին դարձել է ակումբի հիմնական կազմի անդամ։ 2003 թվականին Սամի Հյույուպիդայից ստացել է ավագի թևկապը։ Էնֆիլդում իր ողջ կարիերայի ընթացքում 2 անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, 3 անգամ Ֆուտբոլային լիգայի գավաթը, 2 անգամ Անգլիայի սուպերգավաթը, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթը և 1-ական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և ՈւԵՖԱ-ի գավաթը։

Ջերարդը, ով իր ամբողջ կարիերան անց է կացրել «Էնֆիլդում», առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1998 թվականին և ամրապնդվել է թիմի հիմնական կազմում 2000-01 մրցաշրջանում։ 2003-ին նա դարձել է թիմի ավագը՝ փոխարինելով Սաամի Հյուպիային։ Ջերարդի նվաճած մրցանակների թվոմ են երկու Անգլիայի գավաթները, երկու Ֆուտբոլային լիգայի գավաթները և հաղթանակը Չեմպիոնների Լիգայում 2005-ին։

Մաթեմատիկա «Խնդիրներ հավանականությունների տեսության մասին»

1․Արկղում կա 4 կարմիր, 7 կապույտ, 5 նարնջագույն և 9 սպիտակ գնդակ։
Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը.
ա) կարմիր է,
բ) սկսվում է կ տառով,
գ) ունի երկու վանկ,
դ) առկա է Հայաստանի Հանրապետության դրոշի վրա։

2․Զառը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ զառի թվերի
գումարը կլինի հավասար ա) 2-ի,  բ) 7-ի, գ) 10-ի-10/36% դ) 15-ի։

ա) 2-ի-2/36%

բ) 7-ի-7/36%

10-ի-10/36%

15-ի-0%

3․Պարկում կա 25 գնդակ՝ 7 կարմիր, 9 կապույտ, 5 դեղին, 4 սև։ Որքա՞ն է հավանականությունը, որ պատահական հանած գնդակի գույնը կլինի հայոց եռագույնի գույներից մեկը։

16/25·100/1=1600/25=64%

4․Մետաղադրամը նետում են 2 անգամ։ Որքա՞ն է հավանականությունը, որ կստացվի.
ա) 2 հատ գիր, բ) 2 հատ ղուշ, գ) 1 գիր, 1 ղուշ։

ա) 2 հատ գիր,

Կոմիտաս․ «Արև Արև եկ եկ»

 

Մայրենի․ «ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ» առակը

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Արևելահայերեն

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը նեղվում է, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։

— Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։

— Իսկ ինչո՞ւ հենց այստեղ,- հարցնում է տղան։

— Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

Մայրենի․ «Գոճին, որը սովորել էր թռչել“»

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։— Այո,— պատասխանեց Իկարը։Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Առաջադրանքներ՝

Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։

Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,

բ․ Հնգական  գոյական, ածական, բայ։

Գոյական

աղբյուր

ջրհոր

օդ

ծովափ

Արև

Ածական

դանդաղ

կաղարդական

երջանիկ

խորը

խիզախ

Բայ

թռչել

սովորել

մտածել

հարցնել

կապել

Համո Սահյան «Հայաստան ասելիս»

Առաջին ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան

  • Դասացուցակի հղում—Դասացուցակի հղում
  • Ընտրությամբ գործունեություն-  2 ժամ կավագործություն 2 ժամ սեղանի թենիս
  • Ֆիզկուլտուրայի ակումբ- Ֆուտբոլ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցում- ոչ
  • Լրացուցիչ կրթության հաճախում դպրոցից դուրս- ոչ
  • Երկարօրյաից օգտվում եք-ոչ
  • Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)-Այո օգտվում եմ երկկողմանի
  • Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)-Պատմության նախագիծ

Պատմություն․ «Քրիստոնեություն» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝  Արեգ Երանոսյան, Գեվորգ Մարուքյան, Արթուր Բազիկյան, Արեն Երանոսյան։

Նախագծի ժամանակահատվածը՝ մեկ ամիս

Նախագծի վայրը՝ Միջին դպրոց

Նախագծի նպատակը՝ ուսոմնասիրել Քրիստոնեություն աշխարհում և սովորել պատմել։

Արդյունքը՝ Համացանցից հավաքել ենք տեղեկություններ և տեղադրել անհատական  բլոգում։
Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: | Անուշիկ Աղաջանյան

Read More

Բնագիտություն «Թթուներ»

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Թթուներ են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

 

Օրինակ`

քացախաթթու, կաթնաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF

Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:

Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:

Թթուների բնութագրիչ հատկությունները

Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:

Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում:

Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը:

Ուշադրություն

Երբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:

Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք:

Ուշադրություն

Եթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

otsermkislo-iloveimg-cropped.gif

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.

1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկարը):

Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4

Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:

Ուշադրություն

Չի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:

Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկարը):

01-09.png14-w1077.png

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:

3. Ազոտական թթուն՝ HNO3

Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:

Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն:

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու

H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:

Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար:

nutrientes-para-plantas-hidroponicas.jpg

Հարցեր՝

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան շատ թթուներ օրինակ կտրոնաթթու, խնձորաթթու, կաթնաթթու, քացախաթթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները կազմված են ջրածնից և թթվածնից։ Թթուները նաև ունեն թթու համ։

  1. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:

Page 1 of 3

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն