😃Արեգ Երանոսյանի բլոգ😃

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց, 6-6 դասարան

Month: Մարտի 2023 (Page 1 of 2)

Ագահ մարդը

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

— Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
— Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը

մեռնի…։

Գարական Հայաերենով
Ագահ ու աչքը ծակ մարդը Աստծոուց հետևյալն է խնդրում․
— Տե՜ր աստված, այնպես արա, որ ինչի դիպչեմ, ոսկի դառնա։ Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է  որ հաց կտրի սակայն ոչ միայն դանակն է ոսկի դառնում այլև հացը։ Լեղապատառ գնում էի ջուր խմելու Գութանի հետ: Ջուրն ել է ոսկի դառնում: Ինչի, որ դիպչում է վերածվում է ոսկու․
—Վա՜յ իմ աստված այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս չեմ ուզում ել ոսկի չեմ ուզում միյայն խնդրում եմ, որ լավությունդ հետ վերցնես ․․․։ Աստված ագահ մարդու խնդրանքներին աղաչանքներին չարձագանքեց և  նա ոսկու մեջ թաղված այնքան սոված և ծառավ եր մնում, որ քանի մի օրում կմեռնի․․․։

«Այցելություն Եղիշե Չարենցի տուն- թանգարան»

Մենք երեկ գնացել էինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Թանգարանում մենք  շատ ու շատ բաներ տեսանք։ Ես տեսա, թե ինչպես էր Չարենցը գրամեքենայով տպում իր բանաստեղծությունները։ Ինձ շատ է վդուր գալիս «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Մենք այնտեղ մանրադիտակով տեսանք մի հատիկ բրնձի վրա նկարված Չարենցի դիմանկարը և վերևում գրված  «Ես իմ անուշ հայաստանի» բանաստեղծությունից մի տող։ Այդ բանաստեղծությունը արդեն թարգմանված է 37 լեզուներվ։ Մեզ ուղեկցում էր ընկեր Էլենը։ Նա մեզ բացատրեց և ես իմացա, որ Չարենցը ամուսնացել է երկու անգամ։ Այնտեղ մենք տեսանք Չարենցի թոռնուհուն։ Մենք գնացինք նստեցինք և սկսեցինք էջանշաններ պատրաստել՝ դրանց վրա ներկելով։ Արդեն հետ էինք վերադառնում, երբ երգեցին «Ես իմ անուշՀայաստանի» երգը և արտասանեցինք «Գիտեք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։

Գյումրու խոհանցի մասին

Իմ մասը

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը իր մեջ ամփոփում է և դարեդար փոխանցում է ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը:

Խոր Վիրապ

Եղանակ

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի և այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։

Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։

Եղիշե Չարենց բանաստեղծություն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Լմբատավանք

Լմբատավանք | Հայաստանի պատմամշակութային վայրերըԼմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։

 

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։  Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել.  նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է:

Շնորհավոր քո մարտի 8-ը, մայրի՜կ

Իմ սիրելի մայրիկ , դու շատ լավ մայրիկ ես։

Մայրիկ, դու նման ես կարմիր վարդի։

Մայրիկ,  քո մարտի 8-ը թող լավ անցնի։

Մայրիկ, դու շատ հոԳատար ես բոլորի հանդեպ։

Երբ դու ժպտում ես, ես ուրախանում եմ։

Միշտ ժպտա, իմ բարի մայրիկ։

Շիրակի մարզ

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:

Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:

Read More

Բացատրական բառարան

Կազակ — ազգություն

կագ —  վեճ

կազեթ — լրագիր

խազ — խազագիր

ճախնուտ — ճահիճ

աբեղաճաշ — ջրիկ կերակուր

ագուցիկ — ամրացվող

շաբլոնանալ — վերածնվել

շալախո — արագ պար

շառատ — թուխ կարմիր

պաթոս — ոգևորություն

English2

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Զանցել գործիքագոտուն