Իմ մասը

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը իր մեջ ամփոփում է և դարեդար փոխանցում է ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: