Մենք երեկ գնացել էինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Թանգարանում մենք  շատ ու շատ բաներ տեսանք։ Ես տեսա, թե ինչպես էր Չարենցը գրամեքենայով տպում իր բանաստեղծությունները։ Ինձ շատ է վդուր գալիս «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Մենք այնտեղ մանրադիտակով տեսանք մի հատիկ բրնձի վրա նկարված Չարենցի դիմանկարը և վերևում գրված  «Ես իմ անուշ հայաստանի» բանաստեղծությունից մի տող։ Այդ բանաստեղծությունը արդեն թարգմանված է 37 լեզուներվ։ Մեզ ուղեկցում էր ընկեր Էլենը։ Նա մեզ բացատրեց և ես իմացա, որ Չարենցը ամուսնացել է երկու անգամ։ Այնտեղ մենք տեսանք Չարենցի թոռնուհուն։ Մենք գնացինք նստեցինք և սկսեցինք էջանշաններ պատրաստել՝ դրանց վրա ներկելով։ Արդեն հետ էինք վերադառնում, երբ երգեցին «Ես իմ անուշՀայաստանի» երգը և արտասանեցինք «Գիտեք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը։