Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Չարաճճի քոթոթները վազվզում էն անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Երփներանգ ծաղիկները ծաղկել են դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

ՈՒրախ երեխաները թռչկոտում են իրենց ընկերների հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Տղաները ֆուտբոլ են խաղում։

Դասը ավարտվեց։

Դասերը ավարտվեցին։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Արծիվը սավառնում էր։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

 արջը թավալվում էր։

Ուսուցչուհին ժպտում է իր սովորողներին։

ՈՒսուցչւհին ժպտում