Կար, չկար, մի թարս քաղաք կար։ Այդ քաղաքի անունը Երևան է։ Երևան գնաց մի մարդ մեքենայով, բա՜յց մեքենան խփեց Սասունցի Դավիթի արձանին։ Իսկ հետո մեքենայից իջավ և ասաց․

-Այս ի՞նչ թարսություն էր,  վա՜յ, հիմա ի՞նչ անեմ,- ասաց մարդը,- լավ գնամ տեսնեմ Երևանում ի՞նչ կա, մարդը գնաց տեսավ, որ Երևանը խառնաշփոթ է, և գոռաց․-  այս ի՞նչ է կատարվում, դպրոցներում երեխաներն են ուսուցիչներին դաս տալիս, ոստիկանների փոխարեն բժիշկներն են ձերբակալում։ Իսկ բժիշկների փոխարեն ոստիկաններն էին  բուժում․․․