Բարև, ես Գնդակն եմ ես ուզում եմ, որ ֆուտբոլի դաշտում ինձ հարված անեն ուղիղ դարպասին, ոչ թե Ռոնալդուի նման ծուռ տշեն։ Բայց մի գաղտնիք ասեմ։ Ես կարող եմ ինձ կառավարել և կարող եմ հանկարծակի չմտնել գոլ, բայց չեմ կարող իմ ուզած ձևով մտնել դարպասը։ Ես կասեմ, թե ով է  իմ սիրած ֆուտբոլիստը։ Դա Մեսսիէ է։ Նա ինձ հետ լավ է վարվում, միշտ  գոլ է խփում ու ես ուրախ և հպարտ եմ զգում։ Հենց մտնում եմ գոլ, բոլորը ծափահարում են, իսկ ես բղավում եմ՝ Այո՜, բայց ոչ ոք չի լսում։ Հետո երբ ֆուտբոլը ավարտվում է, ես գլորվելով գնում եմ Մեսսսի հետ ու քնում: Նա ինձ գրկում է։ Ես երազում տեսնում եմ,  որ ես հայտնի գնդակ եմ ինձ դարձրել են ոսկի ու որպես մրցանակ Մեսսին են տալիս։ Ես ամենահայտնի գնդակն եմ ու կոչվում եմ Ոսկե գնդակ։

See the source image