Հայկական տարազի մեջ խորրդանշում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։

Հայկական տարազներով ֆոտոպատմություն է նկարահանվել “Genealogy” խմբի անդամների մասնակցությամբ | Առավոտ - Լուրեր Հայաստանից Վասպուրականի տարազ - Wikiwand